Նյու Յորքի նահանգապետին սեռական ոտնձգությունների մեղադրանք է ներկայացվել

1402

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոյի նկատմամբ հետաքննությունը ապացուցում է, որ նա շատ կանանց  է սիրահետել, այդ թվում՝ իր գրասենյակի աշխատակցուհիներին։

Հրապարակելով հետաքննության արդյունքները՝ Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը ընդգծել է, որ այդպիսով դեմոկրատ նահանգապետը խախտել է նահանգի և դաշնային օրենքները։

Անցյալ տարի մի քանի կին Քուոմոյին մեղադրել էին սեռական ոտնձգությունների մեջ։ Նահանգապետը հերքել էր այդ մեղադրանքը և հրաժարվել էր հեռանալ պաշտոնից՝ չնայած իր գործընկեր-դեմոկրատների հորդորներին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես, ծանոթանալով հետաքննության արդյունքներին, Քուոմոյին խորհուրդ էր տվել հրաժարական ներկայացնել։

Նահանգապետի վերաբերյալ հետաքննությունը տևել է մեկ ամիս, քննիչները հարցաքննել են գրեթե 200 մարդու, այդ թվում՝ նրա աշխատակցուհիներին և այն կանանց, ովքեր գանգատվել էին Քուոմոյի պահվածքից։ Արդյունքում՝ անկախ հետաքննությունը եզրակացրել էր, որ Նյու Յորքի նահանգապետը բազմաթիվ կանանց է սիրահետել՝ այդպիսով խախտելով թե՛ դաշնային և թե՛ նահանգի օրենքները։

Այժմ կարող են իմպիչմենտ հայտարարվել Քուոմոյին, ամերիկյան ոստիկանությունը կարող է նաև նրա դեմ քրեական գործ հարուցել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀայտնաբերվել է եւս 6 աճյուն
Հաջորդ հոդվածըԱֆղանստան․ Գրոհայինները հարձակվել են պաշտպանության նախարարի տան վրա