Աֆղանստան․ Գրոհայինները հարձակվել են պաշտպանության նախարարի տան վրա

1435

Զինված գրոհայինները մայրաքաղաք Քաբուլում հարձակվել են Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Բիսմիլլահ Մոհամադիի տան վրա։ Շենքը գնդակոծության է ենթարկվել, նրա մոտ գործի է գցվել պայթուցիկ սարք, որը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ։

Հարձակման պահին նախարարը տանը չի եղել, նրա ընտանիքին հաջողվել է տարհանել։

Հաղորդվում է, որ միջադեպի արդյունքում զոհվել է չորս հոգի, 11-ը վիրավորվել են։ Սպանվել են նաև հարձակվողներից չորսը։

Մոհամադիի տունը գտնվում է Քաբուլի «կանաչ գոտուց» ոչ հեռու, որտեղ տեղակայված են կառավարական հիմնարկները և դիվանագիտական ներկայացուցչությունները։

Առայժմ պատասխանատվություն չի ստանձնել ոչ ոք, սակայն ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ հարձակումն ունեցել է թալիբների կազմակերպած գործողությունների բոլոր նշանները։

Փոխանցում է BBC-н:

Նախորդ հոդվածըՆյու Յորքի նահանգապետին սեռական ոտնձգությունների մեղադրանք է ներկայացվել
Հաջորդ հոդվածըԲորիս Ջոնսոնը խոստացել է աջակցել Բելառուսի քաղհասարակությանը