‘Նշանակումներ ՀՀ գլխավոր դատախազությունում’

1071

ՀՀ գլխավոր դատախազի` 2013 թվականի հոկտեմբերի 11-ի հրամանով Գագիկ Խաչիկյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնից, իսկ ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հոկտեմեբրի 10-ի հրամանով` Կորյուն Փիլոյանն ազատվել էր ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնից` սեփական դիմումի համաձայն:

ՀՀ գլխավոր դատախազի` հոկտեմբերի 11-ի մեկ այլ հրամանով Արտակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք դատախազության կայքից:

Նախորդ հոդվածը‘Այսօր ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 409.00 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘«Պոլիտեխնիկի» ռեկտորը աշխատավարձից դժգոհ դասախոսներին կոչ է անում ճշմարտությունը փնտրել ամբիոնների վարիչների մոտ’