‘Նոբելյան մրցանակակիրները քննարկում են փախստականների խնդիրները’

1098

Իսպանական Բարսելոնայում մեկնարկել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիրների գագաթնաժողովը՝ նվիրված փախստականների խնդիրներին:

Գագաթնաժողովի՝ Բարսելոնայի համալսարանում կայացած հանդիսավոր բացմանը ներկա են եղել Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն, Կատալոնիայի կառավարության նախագահ Արթուր Մասը, կատալոնյան խորհրդարանի նախագահ Կարմե Ֆորկադելը, համալսարանի ռեկտոր Դիդակ Ռամիրեսը, Խաղաղության Նոբելյան մրցանակակիրների միջազգային գագաթնաժողովի մշտական քարտուղարության նախագահ Եկատերինա Զագլադինան, Բարսելոնայի Խորհրդի նախագահ Մերսե Կոնեսան:

Բարսելոնայի  քաղաքապետը, որ անցյալ ամռանը հանդես է եկել երկրում «փախստականների համար ապաստան-քաղաք հիմնելու» նախաձեռնությամբ, որին հետագայում կարող են միանալ իսպանական տասնյակ այլ քաղաքներ, գագաթնաժողովի մասնակիցներին կոչ է արել «ձեռքները ծալած չնստել»՝ ի տես «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր Եվրոպայում ամենասուր ճգնաժամի»:

 «Մենք չենք կարող նստել ձեռքներս ծալած, երբ տեսնում ենք՝ ինչ է կատարվում Լեսբոս կղզում, երբ տեսնում ենք, թե ինչպես են ծովեզերքին մեռնում կանայք ու երեխաները»,- հայտարարել է Կոլաուն: Նա խիստ քննադատության է ենթարկել եվրոպական երկրներին, որոնք պարիսպներ են կառուցում իրենց սահմաններին՝ փախստականների հոսքը դիմակայելու համար: «Հարկավոր է հարգել մարդու տարրական իրավունքները և բացել սահմանները»,- կոչ է արել կատալոնյան մայրաքաղաքի ղեկավարը: Փոխանցում է ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Պենտագոն. ԱՄՆ-ն փորձել է ոչնչացնել Սիրիայում «Ջիհադի Ջոն» մականվամբ դահճին’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահի ազգականները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը’