Նովակ․ ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի հակամարտության մեջ Ուկրաինայում

268

Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի հակամարտության մեջ Ուկրաինայում, իսկ Եվրոպան, լավ կլինի՝ մտածի իր մասին։

Չորեքշաբթի երեկոյան Բուդապեշտում օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը նախագահը նշել է, որ նման հարցերում անհրաժեշտ է առաջնորդվել պրագմատիկ դատողություններով։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինայում զինված հակամարտությունը շարունակվում է արդեն համարյա մեկ տարի։

«Մենք պետք է պրագմատիկ լինենք այդ հարցում, բայց պիտի մտածենք նաև Եվրոպայի գոյության մասին։ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է հեռու մնա պատերազմից, թույլ չտա, որ զգացմունքներն իշխեն, ու չխառնվի հակամարտությանը»,- հայտարարել է Նովակը։

Հունգարիան ուկրաինական հակամարտության ամենասկզբից դատապարտել է Ռուսաստանի գործողությունները, բայց, ի տարբերություն ՆԱՏՕ-ի մյուս երկրների՝ հրաժարվել է զենք մատակարարել Կիևին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿարողանալու համար ուղեղ է պետք. «ՉԻ»
Հաջորդ հոդվածըՀարավային Կորեայի նախագահը չի բացառել, որ իր երկրում միջուկային զենք հայտնվի