‘Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ’

570

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Սերբ թենիսիստը երեք սեթում առավելության հասավ գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի նկատմամբ՝ 6:3, 6:2, 6:2։ Պայքարը տեւեց 1 ժամ 36 րոպե։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի Ֆաբիո Ֆոնյինի (Իտալիա, 9) – Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա, 5) զույգի հաղթողը։

«Ռոլան Գարոսի» չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, որն անցած տարվա եզրափակիչում 6:4, 6:3, 6:2 հաշվով հաղթել էր ավստրիացի Դոմինիկ Տիմին

Նախորդ հոդվածը‘Կարեն Խաչանովն առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակիչ’
Հաջորդ հոդվածը‘Ֆլորենտինո Պերեսը ստանձնել է հունիսի 1-ին ավտովթարում զոհված Խոսե Անտոնիո Ռեյեսի 11-ամյա որդու ոչ պաշտոնական խնամակալությունը ‘