‘Ֆլորենտինո Պերեսը ստանձնել է հունիսի 1-ին ավտովթարում զոհված Խոսե Անտոնիո Ռեյեսի 11-ամյա որդու ոչ պաշտոնական խնամակալությունը ‘

530

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ստանձնել է հունիսի 1-ին ավտովթարում զոհված իսպանացի ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսի 11-ամյա որդու ոչ պաշտոնական խնամակալությունը եւ կմասնակցի նրա դաստիարակությանը մինչեւ տղայի չափահաս դառնալը, հաղորդում է իսպանական Marca-ն։

Խոսե Ռեյես կրտսերը հանդես կգա Արքայական ակումբի պատանեկան թիմում։ Նա խաղացել է «Լեգանեսում»՝ դառնալով Իսպանիայի պատանեկան առաջնության լավագույն ռմբարկու։

Հիշեցնենք, որ Խոսե Անտոնիո Ռեյեսը «Սեւիլիայի» սան էր, որի գլխավոր թիմում նորամուտը նշել էր 1999-ին, 2004թ․ հունվարին 20 միլիոն եվրոյով տեղափոխվել էր Լոնդոնի «Արսենալ»։ 2006-2007-ի մրցաշրջանում նա վարձակալությամբ հանդես էր եկել Մադրիդի «Ռեալում»։ Հետագայում ներկայացրել է «Ատլետիկոն», «Բենֆիկան», «Էսպանյոլը», չինական «Սինցզյան Տյանշանը»։ «Էստրեմադուրա» էր տեղափոխվել 2019թ․ հունվարին։

Ռեյեսը Եվրոպայի լիգայի հնգակի գավաթակիր է։ Երեք անգամ նա տիտղոսը նվաճել է «Սեւիլիայի», երկու անգամ՝ «Աթլետիկոյի» հետ։

Նախորդ հոդվածը‘Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ’
Հաջորդ հոդվածը‘Norway Chess Blitz․ Լեւոն Արոնյանը երկրորդ տեղն է կիսել Մագնուս Կարլսենի հետ’