Նովակ Ջոկովիչին ԱՄՆ-ի վիզա չեն տրամադրել

371

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն այս ամիս չի կարողանա մասնակցել Ինդիան Ուելսի եւ Մայամիի մրցաշարերին։ Սերբ թենիսիստին ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր չեն տրամադրել, հաղորդում է ESPN-ը։

Նա խնդրել էր բացառություն անել իր համար եւ թույլ տալ կորոնավիրուսի դեմ չպատվաստված ժամանել ԱՄՆ, քանի որ չպատվաստվածների մուտքի արգելքը ԱՄՆ-ում վերացվելու է մայիսի 11-ին։

Ամերիկացի սենատոր Ռիկ Սքոթը թվիթերյան գրառումով հայտնել է, որ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին միջամտել եւ բացառություն անել Ջոկովիչի համար՝ հնարավորություն տալով մասնակցել Ինդիան Ուելսի եւ Մայամիի մրցաշարերին։

Նախորդ հոդվածըԴուբայ․ Ջոկովիչը պարտվեց Մեդվեդեւին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԶոհ եւ վիրավոր ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով