‘Նորզելանդական հասարակաց տունը բաց դռների օր կանցկացնի՝ հանուն երեխաների’

1408

Նոր Զելանդիայի հյուսիսում գտնվող Հոերա քաղաքի Adult Fun Spot հասարակաց տան ղեկավարությունը բաց դռների օր է կազմակերպում, որի շրջանակներում ստացված ողջ շահույթը կփոխանցվի երեխաների օգնության բարեգործական հիմնադրամին: Այդ մասին հաղորդել է The Guardian-ը:

Այն կազմակերպությունը, ում կուղարկվի շահույթը, կարիքավոր երեխաներին անվճար առողջ սնունդ է տրամադրում: Ֆոնդի հիմնադիր Ռոշել Սթիրն ասել է, որ իր համար միևնույն է, թե ով է փող ուղարկում:

Հասարակաց տան բոլոր այցելուների համար էքսկուրսիա կկազմակերպվի հաստատությունում, իսկ աշխատակցուհիները կպատասխանեն հյուրերի հարցերին: «Երեխաների համար ինչ փող էլ մեզ հաջողվի հավաքել՝ պետք կգա»,- ասել է հաստատության սեփականատեր Նիկի Հյուզը:

Բաց դռների օրվա անցկացման ժամկետը դեռ չի ճշտվել:

Այս միջոցառման դեմ են հանդես եկել քրիստոնեա-պահպանողական  Family First New Zealand խմբի բոլոր անդամները, որոնց կարծիքով՝ Հյուզն այդ քայլով ձգտում է մեղմել հասարակության վերաբերմունքը պոռնկության նկատմամբ և զարգացնել սեփական բիզնեսը:

Նոր Զելանդիայում պոռնկությունը օրինականացվել է 2003 թ.: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պայթյուն է տեղի ունեցել Ստոկհոլմում՝ թուրքական մշակույթի կենտրոնում’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Ալֆոնս Դոդեի «Պստիկը» վեպը’