‘Նորից հիմնանորոգվել է Սպենդիարյանի անվան տուն-թանգարանը ‘

950

Պետական ֆինանսական ծրագրով երկրորդ անգամ հիմնանորոգվել է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը: Տուն-թանգարանը հիմնանորոգվել է հիմնադրման 45 և կոմպոզիտորի 140 ամյակի առիթով:

1967-ին բացված տուն-թանգարանը պետական ֆինանսավորմամբ առաջին անգամ  վերանորոգվել է 1987թթ., սակայն անցումային շրջանում առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով աշխատանքներն ամբողջությամբ չեն իրականացվել. վերանորոգվել էր միայն թանգարանի մշտական ցուցադրության տարածքը: 
Այսօր թանագրանը ներկայացավ նոր ցուցադրությամբ: Ցուցասրահներում ներկայացված էին Սպենդիարյանի անձնական իրերը, նրա ընտանեկան լուսանկարները, անձնական փաստաթղթեր և այլն:
Թանգարանում բացի կոմպոզիտորի կյանքի հետաքրքրաշարժ դրվագներին հաղորդակից լինելուց, այցելուները կներգրավվեն կազմակերպիչների խոսքով տարածաշրջանում միակ՝ «Ես դիրիժոր եմ» ինտերակտիվ խաղում, որով կարող են փորձարկել իրենց դիրիժորական կարողությունները: Նշենք նաև, որ թանգարանում միջոցառման ողջ ընթացքում հնչում էին Սպենդիարյանի ստեղծագործությունները, կար նաև կենդանի երաժշտություն: Կոմպոզիտորի հոբելյանի առթիվ թանգարանը պետական պատվերով հրատարակել է «Հուշեր» գիրքը: Այն ներկայացնում է կոմպոզիտորի ժամանակակիցների հուշերը նրա մասին:
Սպենդիարյանի տուն-թանգարանն այսուհետ բաց կլինի ամեն օր, ժամը 11.00- 16.30, բացի երկուշաբթի օրերից:

Նախորդ հոդվածը‘Վիկտոր Լեոնենկո. Ահմետովը չի վաճառի Մխիթարյանին’
Հաջորդ հոդվածը‘Դոլչեն եւ Գաբբանան մեղադրվում են հարկերից խուսափելու մեջ ‘