‘Նոր ազատ արձակված Pussy Riot խմբի անդամը արդեն դիմել է Եվրադատարան’

1029

Սամուցևիչի դատապաշտպան Իրինա Խրունովան Եվրոպական ատյանին ուղղված նամակում ընդգծել է, որ խախտվել է իր պաշտպանյալի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված ազատ ինքնարտահայտման իրավունքը, որը վերականգնված չի համարվում պայմանական ազատազրկման պարագայում: Փաստաբանը նաև շեշտել է , որ Սամուցևիչի դեպքում խախտվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի մեկ այլ կարևոր դրույթ՝ խոշտանգումների արգելքը, քանի որ դատական քննության ընթացքում  աղջիկը զրկված է եղել ուտելու, խմելու և կանոնավոր քնելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայի քաղաքային դատարանը Սամուցևիչի երկուսուկես տարվա կալանքը փոխարինեց պայմանական ժամկետով՝ անփոփոխ թողնելով մյուս երկու աղջիկների վճիռը: Դատարանի պարզաբանմամբ՝ նման փոփոխությունը պայմանավորված է եղել նրանով, որ Եկատերինան առանցքային դեր չի ունեցել Քրիստոս ամենափրկչի տաճարում «փանկ աղոթքի» հնչեցման ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Beatles-ի Hey Jude երգը՝ գեղարվեստական գրականության մեջ ամենից շատ հիշատակվածն է’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում կբացվի «Թումո» կենտրոն ‘