‘Նոր արագաչափեր Սևանի ճանապարհին’

1437

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2013 թվականի հուլիսի 1-ից գործարկվելու են Երևան քաղաքի Աճառյան փողոցում (դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության վրա), Թբիլիսյան (երկու ուղղություններով) և Սևանի (դեպի Սևան քաղաք ուղղության վրա) խճուղիներում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ ճանապարհի տվյալ հատվածներում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նախորդ հոդվածը‘2 մլն դրամ՝ Ֆլորա Մարտիրոսյանի մահարձանի համար’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է Եվրո 2016-ի լոգոտիպը’