Նոր կանցլերը ՌԴ–ի հետ «հատուկ հարաբերություններ» չի կառուցի

506

Գերմանիայի նորընտիր կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի հետ «հատուկ հարաբերություններ» չի կառուցի, ինչպես իր ժամանակին արել է դաշնային կանցլեր և իր կուսակից Գերհարդ Շրյոդերը, Bild ամսագրին տված հարցազրույցում ասել է Մայնցի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Յուրգեն Ֆալտերը։

«Շոլցը նույնպես զիլ տղա է։ Հարցն այն է, թե արդյո՞ք նրա ձեռքերը կապված են Մոսկվայի հետ իր կուսակցության կողմից․ խորհրդարանական խմբակցության առաջնորդ Մյուտենիխը պացիֆիստ է, որն ուզում է ապամոնտաժել Բունդեսվերը, այլ ոչ թե բարելավել նրա հագեցվածությունը։ ԳՍԴԿ-ում կա նաև ուժեղ պրոռուսական խմբավորում»,- պարզաբանել է Ֆալտերը։

Նա նշել է, որ Շոլցը կարող է նույնքան բարեհաջող փոխգործակցել Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես դա անում էր կանցլեր Անգելա Մերկելը։

«Ես հավանական չեմ համարում սցենարներից ոչ մեկը, որի դեպքում Ռուսաստանը հատուկ լավ հարաբերություններ ունենա Գերմանիայի հետ և, միևնույն ժամանակ, բարդ հարաբերություններ՝ Եվրամիության հետ»,- Շոլցի խոսքն է մեջբերել Ֆալտերը, որը նա ասել է 2016 թ․ Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումում։

Փոխանցում է gazeta.ru-ն։

Նախորդ հոդվածըՊատվաստմանն ընդդիմացող բժիշկներին պետք է պատժել
Հաջորդ հոդվածըՎահրամ Աթանեսյան․ Էլեգիա՝ գրված «թուրք-ադրբեջանական գործակալի» կողմից