‘Նոր ռեկորդ. Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման մեջ 34-րդն է’

1032

ՖԻՖԱ-ի հրապարակած` աշխարհի հավաքականների նոր վարկանշային աղյուսակում Հայաստանի հավաքականը բարձրացել է մինչեւ 34-րդ հորիզոնականը: Սա մեր հավաքականի պատմության մեջ զբաղեցրած ամենաբարձր հորիզոնականն է: Հիշեցնենք, որ նախորդ դասակարգման մեջ Հայաստանի հավաքականը 38-րդն էր:

Աղյուսակի առաջատար եռյակը փոփոխություն չի կրել. այն գլխավորում են Իսպանիան, Գերմանիան եւ Արգենտինան: Չորրորդ տեղում Կոլումբիան է, հնգյակը եզրափակում է Պորտուգալիան, որը կտրուկ` 9 տեղով բարելավել է իր դիրքը: Լավագույն տասնյակի մեջ են նաեւ Ուրուգվայը, Իտալիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Բրազիլիան:

Ուկրաինան 19-րդն է, Ռուսաստանը` 22-րդը: Թուրքիան 43-րդն է, Ադրբեջանի հավաքականը զիջել է 7 կետ` հանգրվանելով 95-րդ հորիզոնականում, Վրաստանը նույնպես վատթարացրել է դիրքը մեկ կետով տեղ գտնելով 101-րդում:  

Նախորդ հոդվածը‘Ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում գործող Արցախբանկում ռումբ կա’
Հաջորդ հոդվածը‘Աշոտյանի և Վարդանյանի տոմսերի գումարը յուրացնողը ձերբակալվել է. Սակայն հարցերը մնում են’