‘«Նուբարաշեն» ՔԿՀ–ում փորձել են կալանավորներին թմրանյութ փոխանցել’

1132

Հունվարի 9-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի
աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի
դատապարտյալ Ա. Մ.-ին այցելած քաղաքացի Գ. Մ.-ից անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել և
առգրավել են վերջինիս ոտքի ազդրի վրա կպչուն ժապավենով ամրացված պոլիեթիլենային փաթեթ, որում առկա
է եղել սուբոտեքսանման դեղահաբի մեկ կտոր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր
Դ. Ն.-ին այցելած քաղաքացի Բ. Կ.-ի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել և առգրավել են ոտքի
ազդրի վրա կպչուն ժապավենով ամրացված պոլիեթիլենային երկու փաթեթ, որում առկա է եղել ընդհանուր 4,7
գրամ «մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող զանգված:

Երկու փաստի առթիվ էլ կատարվում է հետաքննություն:

Հայտնաբերված նյութերն ուղարկվել են փորձաքննության:

Նախորդ հոդվածը‘Երևանում տեղաց այս տարվա առաջին ձյունը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի իշխանություններն ազատ են արձակում ավելի քան երկու հազար քաղաքացիական կալանավորների’