Նուլանդին թույլ են տվել ժամանել Ռուսաստան

481

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հոկտեմբերի 11-13-ը կայցելի Մոսկվա, որտեղ բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի ԱԳՆ-ի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։

2019 թ․ մայիսին Նուլանդին մերժել էին ռուսաստանյան վիզա տալ՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից ռուսաստանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների, և այդ ժամանակից ի վեր Նուլանդը Ռուսաստանի պատժացուցակում էր ու չէր կարող մուտք գործել Ռուսաստան։

«Коммерсант»-ը գրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի` Մոսկվան Նուլանդին թույլ կտա ժամանել, եթե Վաշինգտոնը դրա դիմաց վիզաներ տա ռուսաստանցի այն դիվանագետներին, որոնց նախկինում մերժել էր։

Ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Նուլանդի այցի դիմաց ամերիկյան պատժամիջոցները չեղարկվել են մի ռուսաստանցու նկատմամբ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊրիմերայի ղեկավար. Ես մեղավոր չեմ Մեսսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մեջ
Հաջորդ հոդվածըՄիլոշ Զեմանը վերակենդանացման բաժանմունքում է