‘Նևիլ. Լուկակուն 100 կիլոգրամ է, ու դա նորմալ չէ’

820

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագը քննադատել է  Լուկակուին: Գարի Նևիլը կիսվել է իր կարծիքով Միլանի «Ինտերում» Ռոմելու Լուկակուի տեղափոխության վերաբերյալ.

— Մի անգամ Ռոմելուն խոստովանեց, որ նրա քաշը ավելի քան հարյուր կիլոգրամ է: Նա ասաց, որ ողջ տարվա ընթացքում ավելորդ քաշ է ունեցել: Եվ չմոռանանք, որ սա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողի արած հայտարարություն է, այլ ոչ թե սիրողական թիմի: Հուսով եմ, որ նա «Ինտերի» համար շատ գոլ կխփի նոր մրցաշրջանում՝ հաջող ելույթ ունենալով Միլանում: Բայց նման վերաբերմունքը իսկական ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորում է,- ասել է Գարի Նևիլը:

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչը կոշտ քննադատության է ենթարկել MLS- ի կանոնները’
Հաջորդ հոդվածը‘Լեոնարդո․ Նեյմարի վերաբերյալ բանակցություններում կա առաջընթաց’