Շախմատի ԵԱ․ 8-րդ տուրի արդյունքները

177

Ավարտվել է շախմատի Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնության 8-րդ խաղափուլը:

8-րդ տուրի իրենց պարտիաները հաղթանակներով են ավարտել Մամիկոն Ղարիբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը:

Ոչ-ոքի արդյունքով են ավարտվել Գաբրիել Սարգսյանի, Հայկ Մարտիրոսյանի, Մանուել Պետրոսյանի, Շանթ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Էմին Օհանյանի, Արմեն Բարսեղյանի և Ռոբերտ Փիլիպոսյանի խաղերը:

Այս պահին առաջնության միանձնյա առաջատարը ուկրաինացի գրոսմայստեր Անտոն Կորոբովն է, ով 8 հնարավորից վաստակել է 7 միավոր:

Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 5.5 միավոր:

9-րդ խաղափուլում Մամիկոն Ղարիբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցեն իրար դեմ:

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» Լա լիգայի նոր ռեկորդ է գրանցել
Հաջորդ հոդվածըԻնդիան Ուելս․ Ալկարասն ու Շվյոնտեկը դուրս եկան երրորդ շրջան