‘«Շախտյորը» Կոպենհագենում ժամանակ չի կորցնում. տեսանյութ’

1016

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում դանիական «Նորշելանդի» հետ հանդիպման նախօրեին Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը այցելել են Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի տեսարժան վայրեր:

«Հանքափորները» այցելել են քաղաքի հիմնադիր, եպիսկոպոս Աբսալոնի հուշարձանին, Թագավորական այգի, երկրի խոշորագույն Det Kongelige Teater թատրոն, եւ իհարկե՝ Նյուհավն ափամերձ շրջան, որտեղ գտնվում է «Ջրահարսի» արձանը:

Էքսկուրսիայի ավարտից հետո թիմը վերադարձել է հյուրանոց: Ավելի ուշ «Շախտյորը» բաց մարզում կանցկացնի «Պարկեն» մարզադաշտում, տեղեկացնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Նորշելանդ» — «Շախտյոր» հանդիպումը կկայանա նոյեմբերի 20-ին, Երեւանի ժամանակով 23:45-ին:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ում գործում է կենդանական, բնազդական մակարդակի իջած վախը ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյանին հրավիրել են ԱԱԾ ‘