‘«Շախտյորը» հերթական հաղթանակը տարավ’

922

Ուկրաինայի առաջնությունում իր հաղթարշավն է շարունակում Դոնեցկի «Շախտյորը»: 12-րդ տուրում «հանքափորները» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեցին Մարիուպոլի «Իլյիչիվեցին»: Սա «Շախտյորի» 12-րդ անընդմեջ հաղթանակն էր:

Առաջին խաղակեսից հետո «Շախտյորը» պարտվում էր 0:1 հաշվով: Ընդմիջումից հետո Միրչա Լուչեսկուն ուժեղացրեց «Շախտյորի» կազմը՝ խաղադաշտ մտցնելով Իլսինյոյին եւ Սրնային: Այդ փոփոխությունները արագ արդյունք տվեցին: Նախ Իլսինյոն հավասարեցրեց հաշիվը, ապա Ստեպանենկոն խփեց հաղթական գնդակը:

Առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, սակայն այս անգամ գոլ չխփեց, չնայած մի քանի հիանալի հնարավորություն ուներ:

«Շախտյորը» վաստակեց 36 միավոր, եւ այժմ 12 միավորի առավելություն ունի մեկ խաղ պակաս անցկացրած Կիեւի «Դինամոյից» ու «Դնեպրից»:

Ուկրաինայի առաջնություն. 12-րդ տուր

«Շախտյոր» — «Իլյիչեւեց»` 2:1

Իլսինյո՝ 48, Ստեպանենկո՝ 53 – Ֆոմին՝ 37

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիացի գիտնականները կասկածի տակ են դնում ԳՄՕ պարունակող սնունդի վնասակարության թեզը ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀԲԸՄ 87-րդ ընդհանուր ժողովին ‘