‘Շանթ Հարությունյան. Եթե ուզենայինք մեկին վնասել, ոչ թե զրահաբաճկոն, այլ պիստալետ կտանեինք’

1063

Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալ, «Ցեղարկրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը ցանկանում է, որ դատարանը որպես իրեղեն ապացույց ճանաչի այն զրահաբաճկոնը, որն ինքը Նոյեմբերի 5-ին ոստիկանության հետ ընդհարումից առաջ հագցրել էր իր անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին։ News.am-ի փոխանցմամբ՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 23-ին, Շանթ Հարությունյանը հանդես եկավ նման միջնորդությամբ։

«Զրահաբաճկոնը ցույց է տալիս, որ մենք պաշտպանվել ենք պրովոկատորներից։ Եթե մենք ուզենայինք վնասել, ոչ թե զրահաբաճկոն, այլ պիստալետ կտանեինք։ Միակողմանի քննություն է կատարվել։ Ասեցի, թե՝ այ շակալներ, ինձ խփեք, ոչ թե տղուս, ինչի՞ չեն արձանագրել էդ։ Իրանց հանձնարարել էին,  որ ինձ ու Շահենիկին սպանեն։ Միջնորդում եմ իրեղեն աացույց ճանաչել, մեղադրող կողմը միտումնավոր կեղծել ա, որ իրա մեղադրանքը հիմնավորի եւ շառը սարքի»,- ասաց Շանթ Հարությունյանը եւ անվստահություն հայտնեց դատախազին։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Շանթ Հարությունյանի միջնորդությունը։

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Անկախությունը հեռու հորիզոնում երևացող մի արժեք էր, որը կարողացանք ռեալիզացնել’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը և Օբամեյանգը հիանալի հարձակողական զույգ են ‘