‘Շառլ Ազնավուրը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ’

923

Սեպտեմբերի 15-ին Ալմաթիի «Լույս» հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հետ, որը որպես պատվավոր հյուր մասնակցում էր Ղազախստանի հարավային մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական երաժշտական մրցանակաբաշխությանը (Eurasian Music Award) եւ կինոփառատոնին (Eurasian International Film Festival): Տեղեկացնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպումը կազմակերպել էր Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը: Ողջույնի խոսքերով հանդես եկան ՂՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Արա Սահակյանը, Ալմաթիի Սբ. Կարապետ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Մարկոս քահ. Սարգսյանը, Ղազախստանի հայերի «Նաիրի» միավորման նախագահ Արտուշ Կարապետյանը եւ ուրիշներ: Շառլ Ազնավուրը հետաքրքրվեց խազախահայերի պատմությամբ, ներկայով, հայապահպանության խնդիրներով, ներկայացրեց ԼՂ հիմնահարցի հայանպաստ կարգավորմանն ու Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու ուղղությամբ ձեռնարկած իր ջանքերը: Նա այցելեց նաեւ Սբ. Կարապետ հայկական եկեղեցի:

  

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանատունը ցավակցում է Ժերար Գաֆեսճյանի մահվան կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանը սրտի խնդիրներ ունի. Հնարավոր է՝ նաեւ նրան վիրահատեն’