‘Շառլ Ազնավուրի մասնակցությամբ մեկնարկել է հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովը’

848

Վալանս քաղաքում մեկնարկած Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին իր ներկայությամբ պատվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:  

Նա  մասնակցել է Դրոմի դեպարտամենտի վարչական կենտրոնում կազմակերպված ընդունելությանը:

Համաժողովի բոլոր մասնակիցների անունից կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել Ազնավուրին` հրավերը չմերժելու և ընդունելությանը ներկա գտնվելու համար: Նրանք նաև վստահեցրել են, որ Շառլ Ազնավուրի նման վերաբերմունքը ևս մեկ խոսուն ապացույց է, որ հայ-ֆրանսիական բարեկամությունն իսկապես ամուր հիմքերի վրա է:

Ազնավուրն էլ փոխադարձաբար շնորհակալություն է հայտնել հրավերի համար և հաջողություններ ու նոր ձեռքբերումներ է մաղթել համաժողովի մասնակիցներին ու կազմակերպիչներին: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից: 

Նախորդ հոդվածը‘Միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի քրիստոնյաները երազում են Ռուսաստանի քաղաքացիության մասի՞ն’