‘Շավարշ Քոչարյան. Եթե Ադրբեջանին զենք վաճառելը բիզնես է, ապա Ասոցացման համաձայնագիրն էլ է բիզնես’

1507

Եթե Ռուսաստանի դիրքորոշումը սպառազինության վաճառքի հարցում մեկնաբանվում է որպես «պարզապես բիզնես», ապա Հայաստանի ձգտումը՝ ստորագրելու ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը նույնպես միանշանակ կարելի է ընկալել որպես «բիզնես»։

Այդ մասին Armnews հեռուստաընկերության հետ զրույցում նշել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից եւ Ադրբեջանի միջեւ ռազմական ոլորտում համագործակցությանը, փոխանցում է eMedia.am-ը։

«Երբ լսում ես նման ձևակերպումներ, որ դա պարզապես տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելու համար է ու «միայն բիզնես», ցանկություն է առաջանում հիշեցնել, որ Հայաստանի ձգտումը` կնքելու Ասոցացման պայմանագիր ԵՄ-ի հետ, էլ ավելի «բիզնես» է ու ավելի շուտ կարելի է ընկալել այդ ձևակերպման տակ, դա այն դեպքում, երբ սպառազինության վաճառքի տակ մշտապես կարելի է գտնել քաղաքական ենթատեքստ»,- նշել է Շավարշ Քոչարյանը:

Նա ասել է նաեւ, որ ՀՀ իշխանությունները, հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական բարդ դրությունը, երբ պետությունը երկու կողմերից գտնվում է շրջափակման մեջ, փորձում է ելքեր գտնել դեպի արտաքին շուկաներ ու դրանց թվում է նաև Եվրոպան։

 

Նախորդ հոդվածը‘Նախնական տվյալներով՝ փոխքաղաքապետի վարորդը ծեծի է ենթարկել ցուցարար ակտիվիստին’
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարները՝ փոխքաղաքապետին «Հարգանքի արժանի չեք, որովհետեւ ՀՀԿ-ական եք». տեսանյութ’