‘Շերեմետևոն ճանաչվել է Եվրոպայի լավագույն օդանավակայանը’

1201

Մոսկովյան Շերեմետևո օդանավակայանը ճանաչվել է Եվրոպայի լավագույն օդանավակայանը՝ ուղևորների սպասարկմամբ: Այս մասին հայտարարել է Օդանավակայանների միջազգային խորհուրդը  (ACI), հայտնում է ИТАР-ТАСС-ը:

«Շերեմետևոն առաջին ռուսական օդանավակայանն  է, որին հաջողվել է այս վարկանիշի առաջատարը դառնալ և արժանանալ պրոֆեսիոնալ փորձագետների, ինչպես նաև ուղևորների նախապատվությանը»,- լրագրողներին  հայտնել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Միխայիլ Վասիլենկոն:

ACI-ի տնօրենն իր հերթին ընդգծել է, որ Շերեմետևոն կարողանում է համատեղել ուղևորների թվի զգալի աճը և մատուցվող ծառայությունների բարձր մակարդակը:

Նախորդ հոդվածը‘Facebook-ի «լայքերը» կարող են տալ օգտատիրոջ հոգեկան աշխարհի բնութագիրը’
Հաջորդ հոդվածը‘Վատիկանում մերկ կինը Հռոմի Պապի դեմ ուղղված բողոքի ակցիա է իրականացրել’