‘Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնը հոկտեմբերին հանդես կգա Հայաստանում’

1038

Լոնդոնյան հայտնի «Գլոբուս» թատրոնն Ուիլյամ Շեքսպիրի 450-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայության շրջանակներում հանդես կգա Երևանում: 

Շեքսպիրի հոբելյանը թատրոնը մեծ շուքով է նշում. «Globe to Globe. Hamlet» մասշտաբային նախագծի շրջանակներում 2 տարվա ընթացքում «Համլետ» բենադրությունը կներկայացվի աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին «Համլետը» կներկայացվի նաև հայկական բեմում: Հոկտեմբերյան հյուրախաղերը կներառեն նաև Վրաստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը և Ադրբեջանը: Այդ մասին հայտնում է թատրոնի պաշտոնական կայքը:

«Globe to Globe. Hamlet» նախագիծը մեկնարկել է 2014 թ. ապրիլի 18-ին և կավարտվի 2016 թ. ապրիլին:

 

Նախորդ հոդվածը‘Սեպտեմբերի 11-ի գործով դատապարտյալը մեղադրում է սաուդցիներին’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Ուկրաինայի արևելքում’