Շոլց․ ԳԴՀ-ն շուտով «ամենամեծ բանակը կունենա»

816

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ԳԴՀ-ն շուտով «Եվրոպայում ամենամեծ ավանդական բանակը կունենա» Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների շարքում։

Շոլցը նման կարծիք է հայտնել գերմանական մամուլին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ դա զգալիորեն կամրացնի ԳԴՀ-ի և իր դաշինքների անվտանգությունը։

Կանցլերը նաև հայտարարել է, որ չի հասկանում թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում Գերմանիայի հասցեին քննադատությունը՝ Ուկրաինային ռազմական աջակցության բացակայության պատճառով։

«Մենք զենք ենք փոխանցել և ավելի շատ զենք կմատակարարենք,- ասել է Շոլցը։- Այդ պատվերները կատարվում են»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼեւանդովսկի․ Չեմ կարծում, որ դարձյալ կխաղամ «Բավարիայում»
Հաջորդ հոդվածըՆացիստների նկատմամբ տրիբունալի իրավաբանական մասն է մշակվում