Տիխանովսկայան «հակապատերազմական զորահավաք» է հայտարարել

528

Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան «հակապատերազմական զորահավաք» է հայտարարել։ Ըստ նրա՝ բելառուսցիներին ներքաշել են ռազմական հակամարտության մեջ նրանց կամքին հակառակ, և «զորահավաքի» նպատակն է այնպես անել, որ նրանք որպես ագրեսոր չընկալվեն։

Տիխանովսկայան կոչ է անում անհնազանդություն դրսևորել, խանգարել, որ բելառուսցի զինվորներին ուղարկեն կռվելու ուկրաինացիների դեմ, ապստամբություններ կազմակերպել և պայքարել ընդդեմ քարոզչության։

«Այդ մեր օդանավակայաններից են ինքնաթիռներ թռչում և ռումբեր նետում Ժիտոմիրի վրա։ Մեր դաշտերից են հրթիռներ արձակում Չեռնիգովի ուղղությամբ։ Մեր սահմանային անցակետերով են ամեն օր հարյուրավոր տանկեր մտնում Ուկրաինա։ Ես հակապատերազմական զորահավաք եմ հայտարարում։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ձեր գործողությունները երկու արդյունք են ունենալու․ բելառուսցիներին կդադարեն ընկալել որպես ագրեսորներ, և բելառուսի զինվորականները կհրաժարվեն մասնակցել պատերազմին կամ անմիջապես կանցնեն ուկրաինացիների կողմը»,- հայտարարել է Տիխանովսկայան։

Մինսկը հերքում է, թե բելառուսական զորքերն ուղղակի կերպով մասնակցում են ռազմական գործողություններին։ Ալեքսանդր Լուկաշենկոյի ասելով՝ իրենք ընդամենը բուժում են ռուսաստանցի վիրավոր զինվորներին։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՇոլց․ Գերմանիան և Իսրայելը կողմ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելուն
Հաջորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյան. Մտավորականների ուղերձի առիթով