‘Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդը հրաժարական է տվել’

1187

Շոտլանդիայի առաջին նախարար, ազգայնականների առաջնորդ Ալեքս Սալմոնդը Էդինբուրգում հրաժարական է տվել անկախության հանրաքվեում պարտություն կրելուց հետո:

Սալմոնդը լրագրողներին հայտարարել է, որ լքում է Շոտլանդիայի առաջին նախարարի, ինչպես նաեւ Շոտլանդական ազգային կուսակցության ղեկավարի պաշտոնները:

«Իմ՝ որպես առաջնորդի ժամանակն ավարտվել է, սակայն Շոտլանդիայի համար գործընթացը շարունակվում է, եւ մեր երազանքը երբեք չի մեռնի», հայտարարել է Ալեքս Սալմոնդը: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Հանրահավաքին կլինի ներդաշնակություն` մեր եւ ժողովրդի ցանկությունների միջեւ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սահմանադրական փոփոխություններից Սերժ Սարգսյանը եւս չի շահի’