‘Շվայնշտայգերը ծանր վնասվածք է ստացել’

1222

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը ծնկահոդի ծանր վնասվածք է ստացել Գերմանիայի հավաքականի մարզմանը եւ հնարավոր է, մինչեւ մրցաշրջանի ավարտը չկարողանա դուրս գալ խաղադաշտ՝ բաց թողնելով նաեւ Եվրո-2016-ը:

Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը հաստատել է, որ 31-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ծնկահոդի կապերի կտրվածք:

Շվայնշտայգերը վերջերս էր ապաքինվել հունվարին ստացած ծնկահոդի վնասվածքից:

Գերմանիայի հավաքականը պատրաստվում է Անգլիայի եւ Իտալիայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին:

Նախորդ հոդվածը‘«Բորուսիան» ցանկանում է վերադարձնել Գյոտցեին’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում հանդես եկող ուկրաինացի ֆուտբոլիստները հրավեր չեն ստացել ազգային հավաքականից’