Շվեդիան հավաստիացնում է՝ Թուրքիայի պահանջները կատարել է

324

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլլստրյոմի կարծիքով՝  նոր հակաահաբեկչական օրենսդրություն ընդունելով՝ իր երկիրը կատարել է Թուրքիայի առաջադրած պահանջները՝ ՆԱՏՕ մտնելու դիմումը վավերացնելու համար։

«Մենք կատարել ենք այն, ինչ խոստացել էինք, ուստի ժամանակն է, որ Թուրքիան սկսի վավերացման գործընթացը և իրականացնի պայմանագրի իր մասը։ Շվեդիան հուշագրի բոլոր դրույթները կատարել է»,- հայտարարել է շվեդական ԱԳՆ-ի ղեկավարը Bloomberg-ին տված հարցազրույցում։ Նա հերթական անգամ շեշտել է, որ թագավորությունը կաշխատի ՆԱՏՕ-ին անդամագրվել մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը, որը կայանալու է հունիսի 11-12-ին։

Լրատվական գործակալությունը նշում է, որ հիմա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զբաղված է ընտրություններում հաղթելուց հետո նոր կառավարության ձևավորման հարցերով, ուստի վավերացումը կարող է ձգձգվել՝ չնայած Շվեդիայի գործադրած ջանքերին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱԴԾ ղեկավար․ Արևմուտքը Մոլդովային դրդում է մասնակցելու ուկրաինական հակամարտությանը
Հաջորդ հոդվածըՄոգոնիր, մոգոնիր, կարուսել (տեսանյութ)