ԱԴԾ ղեկավար․ Արևմուտքը Մոլդովային դրդում է մասնակցելու ուկրաինական հակամարտությանը

311

Արևմուտքը Մոլդովային ակտիվորեն սադրում է մասնակցելու հակամարտությանը Ուկրաինայում, որը դարձել է Ռուսաստանի դեմ պատերազմի և Բելառուսի դեմ քայքայիչ գործունեություն վարելու հարթակ։

Այդ մասին հինգշաբթի ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների  խորհրդի մասնակիցների հետ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

«Ուկրաինան հարթակ է դարձել Ռուսաստանի դեմ պատերազմի և Բելառուսի դեմ քայքայիչ գործունեության համար։ Արևմուտքը Մոլդովային ակտիվորեն մղում է մասնակցելու ուկրաինական հակամարտությանը, սադրում է, որ նա ուժային զտում կատարի Մերձդնեստրում»,- հայտարարել է Բորտնիկովը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է Apple սարքերում վիրուս տեղադրելու միջոցով ԱՄՆ հետախուզական ակցիան
Հաջորդ հոդվածըՇվեդիան հավաստիացնում է՝ Թուրքիայի պահանջները կատարել է