‘Շվեյցարիան դժվարին պայքարում հաղթեց Էկվադորին (տեսանյութ)’

815

Խաղի հաշիվը բացվեց 22-րդ րոպեին, երբ Այովին  տուգանայինից փոխանցում կատարեց դարպասային հրապարակ, որտեղից էլ  Էներ Վալենսյան  գլխով գնդակն ուղարկեց շվեյցարիացիների դարպասը:

Շվեյցարիացիները  կարողացան խաղի հաշիվը հավասարացնել երկրորդ խաղակեսի սկզբին. Ռոդրիգեսը  անկյունայից փոխանցում կատարեց դարպասային հրապարակ, որտեղից  Մեհմեդին  գնդակն ուղղեց դեպի էկվադորցիների դարպասը:

2-րդ գոլը շվեյցարիացիները կարողացան  խփել հանդիպման լրացուցիչ ժամանակում.  Գոլի հեղինակ դարձավ Սեֆերովիչը:

Շվեյցարիա-Էկվադոր 2:1

Գոլեր. Վալենսյա՝ 22 (0:1), Մեհմեդի՝ 48 (1:1), Սեֆերովիչ՝ 90+3 (2:1):

Նախորդ հոդվածը‘Արգենտինա-Բոսնիա և Հերցեգովինա. Պայքար հզոր արգենտինացիների դեմ’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիան մեկնարկեց Հոնդուրասի ջախջախումով (տեսանյութ)’