Շվեյցարիան նույնպես վիզա չի տալիս ՌԴ պատվիրակներին

380

Ռուսաստանցի պատվիրակներին, որոնք պետք է մասնակցեն ՄԱԿ-ի մարմինների աշխատանքին, վիզաներ չեն տալիս ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Շվեյցարիայում, հայտարարել է ՌԴ ներկայացուցիչ Իրինա Տյաժլովան՝ ելույթ ունենալով Միջազգային տեղեկատվական անվտանգության կազմակերպության աշխատանքային խմբի նիստում։

Տյաժլովան նշել է, որ ՌԴ-ն կոնկրետ պահանջներ ունի ռուսաստանցի փորձագետներին վիզաներ տալու կապակցությամբ, որոնք մասնակցում են ՄԱԿ-ի միջոցառումներին Ժնևում։ Նա բացարձակապես անընդունելի է համարում «արհեստականորեն վիզային խոչընդոտներ ստեղծելով՝ պետությունների ներկայացուցիչներին միջոցառումների մասնակցությունից հեռացնելու» խտրական պրակտիկան։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԿանանց Եվրո-2022. Անգլիայի հավաքականը եզրափակիչում է
Հաջորդ հոդվածըՈւհանի շրջաններից մեկում կարանտին է մտցվել Covid-ի 4 դեպքի պատճառով