‘Շտապ. Արագածոտնի 6 գյուղերի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը (Ուղիղ)’

3953

Արագածոտնի մարզի 6 գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Երևան-Վանաձոր մայրուղին: Օհանավան, Կարբի, Նոր Երզնկա, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան գյուղերի բնակիչները պահանջում են դադարեցնել Ապարանի ջրամբարի հաշվին կառուցվող ՀԷԿ-ի շինարարությունը: Նրանք պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցման դեպքում ոռոգման ջուրը կնվազի, և հայտնի «Դեմիրճյանի այգիները» կչորանան: Օհանավանցի Վարդան Պողոսյանը iLur.am-ին տեղեկացնում է, որ այս պահին դեպքի վայր են ժամանել բազմաթիվ ոստիկաններ և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:


Live streaming video by Ustream

Նրանք փորձում են համոզել մարդկանց` բացել ճանապարհը: Մարզպետ Սահակյանը առաջարկել է ՀԷԿ-ի շինարարությունը դադարեցնել մեկ տարով:

Ի դեպ, արդեն մի քանի օր շարունակ iLur.am-ը խնդրի կապակցությամբ փորձում է պարզաբանում ստանալ Արագածոտնի մարզպետից, սակայն մարզպետի մամուլի խոսնակն ի պատասխան հայտարարում է, որ «մարզպետը ժամանակ չունի»:

Ինչպես տեղեկացրել է iLur.am-ը, գյուղացիները խնդրի մասին բարձրաձայնում են փետրվարի վերջից, սակայն տեղական և մարզային իշխանությունները պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցումը չի վնասի ոռոգման գործընթացին: ՀԷԿ-ի շինարարությունն իրականացնում է «Գահա էնէրջի» ընկերությունը: Ըստ որոշ լուրերի՝ ՀԷԿ-ի կառուցման հետևում կանգնած է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը: 

Նախորդ հոդվածը‘Հայ իրավապաշտպանները Մամիկոն Խոջոյանի խոշտանգումների համար հայց կներկայացնեն ՄԻԵԴ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի և Մոլդովայի միջև կգործի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ’