‘Շտապ. Մոսկվայի մետրոյում հայեր են տուժել’

2119

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան խոշոր վթար է տեղի ունեցել Մոսկվայի մետրոյում: «Սլավյանսկի բուլվար» և «Պարկ Պոբեդի» կայանների միջև ընկած հատվածում լարվածության կտրուկ անկման հետևանքով չեն գործել մետրոյի ազդանշանները, ինչն էլ հանդիսացել է գնացքի արգելափակման պատճառ: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 19-ի, իսկ բժշկական օգնության է դիմել ավելի քան 120 մարդ, որոնցից 106-ը հոսպիտալացվել են:  

Ռուսաստանյան ԶԼՄ-ները հրապարակել են տուժածների անունները, որոնց մեջ կա երկու հայազգի: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ տվյալներով Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ 

Բուլղադարյան Աննա Օլեգի, 23 տարեկան, աջ ձեռքի փակ կոտրվածք, տրավմատիկ շոկ, գտնվում է թիվ 79 հիվանդանոցում

 Քոչարյան Մերի Աշոտի, 20 տարեկան, ողնաշարի կոտրվածք՝ ուղնուղեղի վնասվածքով, փակ գլխուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում: Գտնվում է թից 67 հիվանդանոցում:

Նախորդ հոդվածը‘Մինչև 2025 թ. Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցման նախագծի իրականացման նպատակով 330 մլն եվրո կներդրվի ‘
Հաջորդ հոդվածը‘Տեղեկատվության աղբյուրի բացահայտման պարտավորեցումը՝ վտանգավոր նախադեպ է’