‘Շտեֆան Ֆյուլեն երեկոյան կժամանի Հայաստան’

977

Ընդլայնման և եվրոպական քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հուլիսի 9-ի երեկոյան կժամանի Հայաստան: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Շտեֆան Ֆյուլեն իր երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Գործակալությունը նշում է, որ 2010թ. հուլիսից մեկնարկած Ասոցացման համաձայնագրի բանակցություններն արդեն մոտենում են եզրափակիչ փուլին։ Արդյունավետ ընթանում են նաև 2012թ. հունիսից մեկնարկած Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: Ծրագրվում է մինչեւ 2013 թվականի նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովն ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունները:

Նախորդ հոդվածը‘Չեմ մոռացել’
Հաջորդ հոդվածը‘Բնապահպաններն ահազանգում են Սյունիքի բնապահպանական աղետալի վիճակի մասին (տեսանյութ)’