‘«Ո՛չ՝ թալանին» նախաձեռնությունը երաշխիքներ է պահանջում սակագնի չբարձրանալու վերաբերյալ’

1352

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հիշեցնում է «ոչ մի լումա ավել» պահանջն ու զգուշացնում, որ երկրի ղեկավարությունը ստանձնած խումբը զերծ մնա ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճից, ամենասեղմ ժամկետներում երաշխիքներ տրամադրի էլեկտրաէներգիայի սակագնի չթանկանալու մասին եւ աշխատանքներ իրականացնի սակագնի իջեցման գործընթացի ուղղությամբ, այլապես, նախաձեռնությունը նպատակահարմար չի գտնի նրանց հետագա պաշտոնավարումը: Այս մասին նշվում է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը հունիսի 19-ին` ժամը 18:30-ին, կազմակերպել է բողոքի երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Երթը կմեկնարկի Ազատության հրապարակից: 

Հայտարարության մեջ նշվում է նաեւ. «Մեզ չեն գոհացնում իշխանական բուրգից վերջին ժամանակներում հնչող հավաստիացումները, թե թանկացումն անխուսափելի է: Մենք հարկեր ենք վճարում ոչ նրա համար, որպեսզի նրանք դեմագոգիայով զբաղվեն և փորձեն համոզել, որ իրենց վատ աշխատանքն այլընտրանք չունի և կարող է անպատիժ մնալ»:

Նախորդ հոդվածը‘Օչոան հնարավոր է հեռանա «Մալագայից»’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Կեղծ ազատությունը եւ Հայաստանի կուսակցությունը’