‘Ո՞ր արժանիքի համար են նախկին թաղապետի կիսանդրին տեղադրում Նոր Նորքում’

2409

Լրագրող Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքում գրում է.

«Հենց էս պահին Նոր Նորքի 2–րդ զանգվածի այգում՝ թաղապետարանի մոտ, տեղադրում են այս վարչական շրջանի նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի կիսանդրին։ Բացումը նախատեսված է ամսի 23–ին։ Այս պահին կիսանդրին ծածկված է կապույտ տոպրակով, իսկ ներքևի հատվածում Դավիթ Պետրոսյանի անունն են փորագրում։ 

Ասում են՝ մահացածների հետևից կա՛մ լավ, կա՛մ ոչինչ։ Բայց սա էն դեպքերից է, երբ չեմ կարող լռել ու իմ վրդովմունքը չարտահայտել։ 
Ո՞ր արժանիքի համար են Դավիթ Պետրոսյանի կիսանդրին տեղադրում, էդ ինչքա՞ն գործ է նա արել Նոր Նորքի համար, որ արժանացել է նման պատվի։ (Նրա մութ անցյալի մասին չեմ էլ խոսում)։ Որպես այս թաղամասի նախկին բնակիչ, ես որ դրանք չեմ տեսել։

Ասեմ, որ իմ նման զայրացած են նաև մասիվցիները՝ հատկապես տարեցները։ Ախր ոչ միայն էնքան աներեսություն են ունեցել, որ բերել, էդ կիսանդրին տեղադրել են, հլը մի հատ էլ դրել են Նոր Նորքի հիմնադիր ու իրոք էդ թաղամասը դրախտ դարձրած Պավել Սաֆյանի արձանի կողքին։ 

Լավ բա ամոթ չի՞, մեր երկում արդեն լրի՞վ մոռացել են բարոյականության ու մարդկային տարրական արժեքների մասին։ Ուղեղումս չի տեղավորվում։ 
Այգում ամեն օր հավաքվող պապիկներն էնքան ջղայնացած ու վիրավորված էին զգում իրանց, որ նույնիսկ խոսում էին գիշերով կիսանդրին ջարդելու մտադրության մասին։
Լավ բա էս ժողովուրդը մեղք չի՞, ինչի՞ եք նման մանր բաներով ծայրահեղության հասցնում, ինչի՞ եք հերթական անգամ ձեզանից հիասթափեցնում, գոնե իրանց մասին չէ, ձեր մասին մտածեք։ Ախր էսպիսի բաներով վերջնականապես խայտառակ եք լինում»:

Նախորդ հոդվածը‘Հին Երևանն այսօր (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Հարգանքի տուրք Կարեն Դեմիրճյանի հիշատակին (տեսանյութ)’