‘«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի օրերը շարունակում են մնալ հագեցած’

1349

«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շաբաթն իր ավարտին է մոտենում, սակայն օրերը մեկը մյուսից հագեցած են:  Փառատոնի վեցերորդ օրը ևս սկսվել է մամլո ասուլիսներով: Այս մասին տեղեկացնում է  փառատոնի պաշտոնական կայքը; Լրագրողներին հանդիպել են միջազգային վավերագրական մրցույթում  ներկայացված «Քարե գետը» (ռեժ.` Ջովանի Դոնֆրանչեսկո) և «Մեղվապահը», (ռեժ.`Մանո Խալիլ) ֆիլմերի, «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում ներկայացված մի քանի ֆիլմ, ինչպես նաև Հայկական համայնապատկեր  ծրագրում ներկայացված «Փուշը» (ռեժ.` Սուրեն Բաբայան) և «Խնդրում եմ բնական եղիր» (ռեժ.` Հայկ Քոչարյան) խաղարկային ֆիլմերի հեղինակները:

Օրվա իրադարձությունների, թերևս, ամենակենտրոնական միջոցառումը հռչակավոր Քշիշտոֆ Զանուսիին Հայ առաքելական եկեղեցու հատուկ «Եղիցի լույս»  մրցանակի շնորհումն էր Մայթ Աթոռ Սբ. Էջմիածնում: Մրցանակը ռեժիսորին հանձնել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ը` հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում բերած նշանակալի ավանդի համար: Օրվա երկրորդ կեսին կայացել է Զանուսիի «Հաստատուն գործոն» (1980թ.) ֆիլմի երևանյան պրեմիերան «Մոսկվա» կինոթատրոնում:

Փառատոնային վեցերորդ օրը իր մեջ ներառել է  նաև անվանի գրող և սցենարիստ Պետրոս Մարկարիսի վարպետության դասը, ինչպես նաև վաստակաշատ կինեմատոգրաֆ Քրիստիան Բերգերի  հանդիպումը դասախոսությունը ԹՈՒՄՈ կենտրոնում:

Երեկոյան Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում հյուրընկալվել են հյուրերն ու մասնակիցները` տոնելու արվեստագետի հոբելյանը: Միջոցառման շրջանկներում Փարաջանովի տուն-թանգարանին շնորհվել է  Հայաստանի ազգային կինոակադեմիայի հատուկ “Անահիտ” մրցանակը: Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվել էր մեր երկար տարիների գործընկեր Երևանի կոնյակի գործարանի աջակցությամբ:

Նախորդ հոդվածը‘Իրանին պատկանող երեք միլիարդ դոլար կապասառեցվի ‘
Հաջորդ հոդվածը‘Կնոջ ծննդյան արարողությունը եզրափակվեց ծեծկռտուքով և դանակահարությամբ (ոստիկանության տեսանյութը)’