‘Ոստիկանը, մի խումբ անձանց հետ, բռնության զուգորդմամբ խուլիգանություն է կատարել’

1021

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի համաձայն` վիճաբանության ընթացքում ոստիկանության աշխատակիցն ու մի խումբ անձինք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ: Ոստիկանության աշխատակիցն ու մի խումբ անձինք դիտավորությամբ հարվածներ են հասցրել քաղաքացի Արմեն Հ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ, որը կանխվել է ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: 

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Times. Լրագրող Ֆոուլիի մահապատիժը, հնարավոր է, բեմադրված էր’
Հաջորդ հոդվածը‘Կրակոցներ Արտաշատում. 51-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց’