‘Ոստիկանները բերման են ենթարկել Կոնգրեսի ակտիվիստների. Տեսանյութ’

4004

Քիչ առաջ Երեւանի Մաշտոցի պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող ակտիվիստներին:

iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ  ոստիկանները բերման են ենթարկել Հայկ Պետրոսյանին, Արեգ, Սարգիս, Անի Գեւորգյաններին, Սերգեյ Գասպարյանին, Դավիթ Վարդանյանին, ինչպես նաեւ Կոնգրեսի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանին:

Մինչ այդ  քաղաքացիական հագուստով մի խումբ անձնինք փորձել են խոչընդոտել մարտի 1-ին կայանալիք Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի իրազեկումը: Նրանք առանց ներկայանալու հարձակվել են Կոնգրեսի ակտիվիստների վրա եւ փորձել են խլել նրանցից իրազեկող թռուցիկները: Փոքր-ինչ հեռվում կանգնած ոստիկաններն այդ ընթացքում լուռ հետեւում էին քաղաքացիական հագուստով անձանց գործողություններին: 

Տեսանյութը՝ Zham.am-ի 

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք խոչընդոտում են մարտի 1-ի հանրահավաքի իրազեկումը’
Հաջորդ հոդվածը‘Հանդիպում Գյումրիի կենտրոնական շտաբում ‘