‘Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք խոչընդոտում են մարտի 1-ի հանրահավաքի իրազեկումը’

1165

Այս պահին Երեւանի Մաշտոցի պողոտայում քաղաքացիական հագուստով մի խումբ անձնինք փորձում են խոչընդոտել մարտի 1-ին կայանալիք Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի իրազեկումը: Նրանք առանց ներկայանալու հարձակվում են Կոնգրեսի ակտիվիստների վրա եւ փորձում խլել նրանցից իրազեկող թռուցիկները: Փոքր-ինչ հեռվում կանգնած ոստիկանները լուռ հետեւում են քաղաքացիական հագուստով անձանց գործողություններին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանության մի խումբ աշխատակիցներ այսօր կրկին փորձել են խոչընդոտել ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստների օրինական գործողությունները: Այն ժամանակ, երբ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները տպարանից դուրս են բերել Սերժ Սարգսյանի պատկերով թռուցիկներ եւ փորձել են բաժանել դրանք անցորդներին, նրանց են մոտեցել ոստիկաննեը եւ սկսել են հարցուփորձ անել: 

Նախորդ հոդվածը‘Նաիրիտցիները Սերժ Սարգսյանից պահանջում են իրենց աշխատավարձերը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները բերման են ենթարկել Կոնգրեսի ակտիվիստների. Տեսանյութ’