‘Ոստիկանության կրթահամալիրում սովորող ուսանողը ապօրինի զենք է պահել’

805

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: 

Ըստ նյութերի` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող, ոստիկանության կրտսեր սերժանտ Գ. Գ.-ն ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2014թ. հունվարի 12-ը ներառյալ ապօրինի պահել է ինքնաշեն եղանակով պատրաստված, ակոսափող հրազեն հանդիսացող և կրակոցներ արձակելու համար պիտանի ատրճանակ:
Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Ս. Սարգսյան. Եթե Ալիեւը կարող է, ինչու՞ չի անում, իսկ եթե պիտի անի, ինչո՞ւ է դրա մասին խոսում’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայում Հայաստանի դեսպանը փոխվել է’