‘Ոստիկանության հոլովակ. Սրտի բանալին՝ թրաֆիքինգի վտանգ (տեսանյութ) ‘

986

ՀՀ ոստիկանությունը կրկին աչքի է ընկել ստեղծագործական մտահղացումներով:

Թրաֆիքինգի թեմաներով նոր տեսահոլովակում ներկայացված է, թե աղջիկն ինչպես է սոցիալական ցանցում սեթևեթում մի տղամարդու հետ։ Վերջինս հայտնում է, որ աղջկա համար մոդելային գործակալ է գտել, և խնդրում է իրեն ուղարկել անձնական լուսանկարներ։ Իսկ թե ինչ զարգացումներ են սպասվում, կարող եք իմանալ՝ դիտելով հոլովակը.

Հիշեցնենք, որ առաջին դեպքը չէ, երբ ՀՀ ոստիկանությունը գեղարվեստական մոտիվներով տեսահոլովակ է նկարահանում: Հիշեցենք, օրինակ,  իրարից խռոված զույգերին «շտապ օգնության» հասած ոստիկանների մասին հոլովակը, կամ «Ոստիկան, ոստիկան, դու զավակն ես Աստծո տան» անմեղ երգի հիման վրա նկարահատնված տեսահոլովակը:

Նախորդ հոդվածը‘Դանիա-Հայաստան. հավասար հնարավորություններ-անհամարժեք պաշտոնյաներ’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյան. Յուրա Մովսիսյանը մեկ օրով հեռացված է եղել հավաքականից’