Ոստիկանությունը կուժեղացնի Կոնգրեսի պաշտպանությունը

248

Ոստիկանությունը բարձրացնում է ԱՄՆ Կոնգրեսի անվտանգության մակարդակը՝ պատրաստվելով հնարավոր անկարգությունների՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանքներ հարուցելու կապակցությամբ, հաղորդել է Axios լրատվական կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Կայքի տվյալներով՝ Կապիտոլիումի ոստիկանության ղեկավարությունը ամբողջ շաբաթվա ընթացքում լրիվ պատրաստության մեջ կպահի իրավապահների լրացուցիչ հաստիքը և արգելապատնեշներ կդնի Կոնգրեսի ողջ պարագծով։

Կապիտոլիումի ոստիկանությունը հրաժարվել է հաստատել այս լուրը։ «Ցավոք, անվտանգության նկատառումներով՝ մենք չենք քննարկում անվտանգության ապահովման հնարավոր ծրագրերը»,- ասել է Axios-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը։ Կապիտոլիումի ոստիկանությունն ինքնուրույն դաշնային իրավապահ գերատեսչություն է, որն առաջին հերթին պատասխանատու է ամերիկյան օրենսդիր մարմնի անվտանգությունը պահպանելու համար։

ԱՄՆ նախկին նախագահն իր Truth Social սոցիալական ցանցում մարտի 18-ին հայտարարել էր, որ Նյու Յորքի դատախազությունը երեքշաբթի նախապատրաստում է իր  ձերբակալությունը, և կողմնակիցներին կոչ էր արել դուրս գալ բողոքի ցույցերի։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըCovid-19-ի ծագման հետաքննության արդյունքները կգաղտնազերծվեն
Հաջորդ հոդվածըԻնդիան Ուելս․ Հաղթանակը նվաճեցին Ալկարասը եւ Ռիբակինան