Covid-19-ի ծագման հետաքննության արդյունքները կգաղտնազերծվեն

249

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի ստորագրել է նախապես Կոնգրեսի հավանությանն արժանացած օրինագիծը, որի համաձայն՝ ամերիկյան հետախուզությունը պետք է գաղտնազերծի նոր կորոնավիրուսի ծագման վերաբերյալ ունեցած տվյալները, հաղորդել է Սպիտակ տունը՝ հրապարակված գրավոր հայտարարության մեջ։

Օրենքն ստորագրելու վերաբերյալ Բայդենի հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԱՄՆ իշխանությունները չեն գաղտնազերծի այն տվյալները, որոնք կարող են վնաս հասցնել երկրի անվտանգությանը։

Նախաձեռնության համաձայն՝ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսը պարտավոր է «գաղտնազերծել Covid-19-ի ծագմանը վերաբերող տվյալները»։ Ընդգծվում է, որ նոր կորոնավիրուսի ծագման հանգամանքների պարզումն «առանցքային դեր է խաղում ապագայում նման համավարակները կանխելու համար»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՃապոնիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Կիսիդան այցելել է Ուկրաինա
Հաջորդ հոդվածըՈստիկանությունը կուժեղացնի Կոնգրեսի պաշտպանությունը