‘«Որոտանի» հետ կապված մանրամասները՝ առաջիկայում. բոլորդ շոկի մեջ եք ընկնելու’

2309

Քաղաքացիական ակտիվիստ, իրավաբան Արթուր Գրիգորյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Գիտե՞ք՝ ինչու է կարևոր Ազգային ժողովում թեկուզ մեկուկես հոգանոց ընդդիմություն ունենալը: «Գազպրոմի» հարցով զարգացումները ու «Որոտանի» հիդրոկասկադի վաճառքի վերաբերյալ քննարկումները ինձ համար ԱԺ-ի էսօրվա դերի մասին մեկ բան բացահայտեցին՝ ընդամենը իրավաբանորեն ֆիքսել հանցանքի փաստը և հանցագործների մեղավորությունը դրանում: Ուրիշ բան այս համամասնությամբ չես կարող անել, բայց փաստերը ընդմիշտ արձնագրվում են ու վաղը կոնկրետ իրավական հետևանքներ են առաջացնելու թե՛ պատասխանատվության, և թե՛ կորուստը վերականգնելու հարցերում:
«Գազպրոմի» պարագայում արձանագրվեց, որ հաշվիչ հանձնաժողովը քվեարկությունն անվավեր է ճանաչել ու դա վաղն առաջացնելու է իմ նշած բոլոր հետևանքները:
Նույն կերպ, «Որոտանի» կասկադի պարագայում այսօր արձանագրվեց, որ ամերիկյան կողմը հանգիստ խղճով կոռուպցիոն գործարքի մեջ է մտել Հայաստանը դեպի Մաքսային միություն տանող, իրենց իսկ կողմից լեգիտիմացված հանցակույտի հետ: «Որոտանի» հետ կապված մանրամասները՝ առաջիկայում: Բոլորդ շոկի մեջ եք ընկնելու…»:

 

Նախորդ հոդվածը‘Օլիմպիադայի ընթացքում շփման գծում կպահպանվի հրադադարի ռեժիմը. Ուորլիք’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հայաստանակենտրոնության մասին’