‘Որ ճանապարհներն են փակ’

1223

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Երևան-Մեղրի (168-220 կմ), Ֆանտան-Ջրաբեր,  Հրազդան-Հանքավան, Շիրակի և Լոռու մարզերի, ինչպես նաև Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները: Մաստարա-Լանջիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Մարալիկ և Արագած-Ծիլքար ավտոճանապարհներին առկա է ցածր տեսանելիություն և բուք: 

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան գյուղական համայնքում, Արագածոտնի, Գեղարքունիքի,  Լոռու, Կոտայքի, Սյունիքի (բացի Սիսիան քաղաքից) և Տավուշի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Ջերմուկ-Սարավան ավտոճանապարհին բուք է: Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին առկա է մերկասառույց: 

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

 

Նախորդ հոդվածը‘Զիդանը՝ իր և Ռոդրիգեսի կոնֆլիկտի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘ԻՊ-ն ցուցադրել է փարիզյան ահաբեկիչների «վերջին խոսքը»’