‘Որ տարիքում է հնարավոր լույս աշխարհ բերել վունդերկինդ’

1524

Անգլիացի գիտնականներն ուղղակի կապ են հայտնաբերել մոր տարիքի և երեխայի ինտելեկտուալ մակարդակի միջև: 11 տարվա ընթացքում նրանք հետազոտել են տարբեր ընտանիքների գրեթե երկու հարյուր երեխաների և հանգել հետաքրքիր եզրակացությունների. կնոջ մայրանալու տարիքը կարևոր դեր է խաղում երեխայի մտավոր ընդունակությունների վրա: Նախկինում փորձագետները պնդում էին, որ հոր տարիքը նույնպես ոչ պակաս ազդեցություն ունի երեխայի IQ-ի ձևավորման վրա:

Այսպես, օրինակ, 16-22 տարեկանում մայր դարձածների երեխաների մոտ էական մտավոր կարողություններ չեն նկատվել, նրանց IQ-ն միջինից ցածր է եղել: Մասնագետների կարծիքով՝ նման արդյունքը պատճառ է երիտասարդ մայրիկների ապրած սթրեսների: Փորձագետների հաշվարկներով՝ այդ տարիքում հղիացած կանանցից յուրաքանչյուր երկրորդի մոտ մինչծննդաբերական ընկճախտ է ախտորոշվում:

Խելացի և ընդունակ երեխաներ ունենալու ամենաիդեալական տարիքը գիտնականները համարում են 27 տարեկանը: Այս խմբի երեխաների մտավոր ընդունակությունների մակարդակն ամենաբարձրն է:

Ի դեպ, Իեյլի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականներն ապացուցել են, որ մտավոր ընդունակությունների զարգացման վրա ազդում է նաև ծննդաբերության եղանակը: Մասնավորապես, նրանք համոզված են, որ կեսարյան հատումը նվազեցնում է երեխայի մտավոր ունակությունը, փոխանցում է Грузия Online-ն:

Նախորդ հոդվածը‘Կարլո Անչելոտի. Օզիլին մաղթում եմ ամենալավը, բայց նա մեզ անհրաժեշտ չէ’
Հաջորդ հոդվածը‘Լավագույն ֆիլմերը, որոնց արժե սպասել մինչ 2013-ի ավարտը’